Նյարդաբանություն
Գլխապտույտ. armeniamedicalcenter.am
Գլխապտույտը վիճակ է, երբ զգացողություն է, կարծես շրջապատի առարկաները և իր մարմինը շարժվում կամ պտտվում են որոշակի ուղղությամբ (սիստեմային գլխապտույտ): Բայց հաճախ մարդը չի կարողանում հստակ ասել, թե պտույտն ինչ ուղղությամբ է (ոչ սիստեմային գլխապտույտ): Երբեմն նշվում է միայն սեփական և շրջակա միջավայրի անկայունությունը (սայթաքուն քայլք, դող), զգացողություն, երբ գլուխը հետ է թեքված, ոտքերը և մարմինը շարժվում են մի կողմ (հաճախ դեպի վեր), իսկ գլուխն` այլ կողմ (հաճախ՝ մեջքին պառկած վիճակում` դեպի ներքև), դեպի անդունդ անկման զգացողություն:
Գլխապտույտն առաջանում է տեսողական օրգանների և կենտրոնական նյարդային համակարգի անհամապատասխան աշխատանքի արդյունքում: Այդ օրգան-համակարգերը պատասխանատու են տարածության մեջ մարմնի դիրքի (կինեսթետիկ) և հավասարակշռության զգացողության համար (վեստիբուլյար):
Ախտանշանները և ընթացքը
Գլխապտույտի պատճառները բազմաթիվ են. այն կարող է ի հայտ գալ միանգամայն առողջ մարդկանց մոտ, օրինակ, բարձրությունից դեպի ներքև նայելիս, կամ բարձր շենքի կողքին` ամպերին նայելիս: Նման դեպքում թվում է, որ ոչ թե ամպերն են շարժվում, այլ շենքն է ընկնում: Գլխապտույտ առաջանում է նաև սեփական մարմնի շուրջ պտտվելուց հետո` կանգնելիս:
Որպես հիվանդություն գլխապտույտը կարող է լինել ներքին ականջի հիվանդության ժամանակ, երբ բորբոքային կամ ուռուցքային գործընթացների պատճառով ախտահարվում է վեստիբուլյար (հավասարակշռության) համակարգը: Դրա դեպքում` նախ, լինում են ականջի բորբոքային խնդիրներ, լսողության վատացում, հետո միայն` գլխապտույտ: Ուռուցքների ժամանակ նոպաներն ուղեկցվում են լսողության վատացմամբ, ականջներում` աղմուկով, որոնց աստիճանաբար միանում են գլխապտույտները:
Հաճախ գլխապտույտ լինում է գլխի կտրուկ թեքումների ժամանակ, առավոտյան պառկած դիրքից բարձրանալիս, գլուխը հետ տանելիս, գլուխը երկար խոնարհած պահելիս: Այդ գլխապտույտները պայմանավորված են գլխուղեղի հավասարակշռության կենտրոնները սնուցող ողնաշարային զարկերակի սպազմով կամ սեղմումով:
Գլխապտույտի պատճառներից են նաև բարձր կամ ցածր ճնշումը, թունավորումները, հեղուկների կամ արյան կորուստը, սակավարյունությունը, բարձր ջերմությունը:
Գլխապտույտի ախտորոշումը դժվար չէ, այն հիմնվում է հիվանդի գանգատների վրա, գլխապտույտին բնորոշ նշանների (ճոճվող քայլք, ինչ-որ բանից բռնվելու փորձ, դեպի վերև կամ կողք նայելիս` աչքերի ռիթմիկ շարժումներ):
Բուժումը և առաջին օգնությունը
Գլխապտույտի ժամանակ հիվանդին պետք է պառկեցնել մեջքին այնպես, որպեսզի գլուխը, պարանոցը և ուսերը լինեն բարձին, քանի որ այդ դիրքում բացառվում է ողնաշարային զարկերակի սեղմումը: Պետք է խուսափել գլխի թեքումներից, անհրաժեշտ է բացել պատուհանները, ճակատին քացախաջրով սառը թրջոց դնել, չափել ջերմությունը, ճնշումը և, եթե շեղումներ կան, կարգավորել դրանք: Հաճախասրտության կամ առիթմիայի, սրտխառնոցի և 3 անգամից ավելի փսխման դեպքում պետք է անհապաղ շտապօգնություն կանչել:
Ելքը կախված է գլխապտույտի պատճառից:
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...
Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...
Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...
Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...
Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...
Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...
Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...
Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան
Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...
Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը
Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...
Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան
Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն